«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է Անտոնիի մասին, ով հունվարից վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում»։
25-ամյա ֆուտբոլիստը հրաշալի տպավորություն է թողնում Իսպանիայում։
«Արդյո՞ք Անտոնին հաջորդ մրցաշրջանում կկազմի մեր թիմի մասը: Ես արդեն ծրագրել եմ ապագան, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Ես նախընտրում եմ կենտրոնանալ հաջորդ հանդիպման վրա։
Տրանսֆերների մասին։ Մենք փորձում ենք իրերին այլ կերպ նայել, քանի որ պետք է ինչ-որ բան փոխենք, բայց ամեն ինչ կարող է պատահել: Մեր նպատակն է ստեղծել մի բան, որը կարող է հաջողություն բերել ոչ միայն հիմա, այլև երկարաժամկետ հեռանկարում: Կտեսնենք»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում United Stand-ը: