Վաղը՝ ապրիլի 1-ին, Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ռեալ Սոսյեդադի» հետ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում, և ակումբն արդեն հրապարակել է հայտացուցակը այս հանդիպման համար։
«Սերուցքայինների» հայտացուցակում երկրորդ անգամ անընդմեջ չի ընդգրկվել թիմի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան, որը դեռևս չի վերսկսել մարզումները Բելգիայի հավաքականում ստացած վնասվածքից հետո։
«Ռեալի» մյուս բոլոր առանցքային խաղացողներն ընդգրկվել են թիմի կազմում։ Բացակայում է միայն վնասվածք ստացած Դանի Սեբալյոսը։
Սան Սեբաստիանում կայացած առաջին խաղն ավարտվել է Կարլո Անչելոտիի թիմի հաղթանակով՝ 1:0 հաշվով։Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 1-ին, Երևանի ժամանակով 23:30-ին։