«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է լայնածավալ փոփոխությունների ենթարկել կազմը առաջիկա ամռանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստվում է առաջիկա ամռանը հրաժեշտ տալ կիսապաշտպաններ Իլկայ Գյունդողանին և Կևին դե Բրույնեին, ինչպես նաև հարձակվող Ջեք Գրիլիշին։
Առաջին երկուսի՝ Գյունդողանի և դե Բրույնեի գործող պայմանագրերի ժամկետները մանչեսթերյան ակումբի հետ ավարտվում են այս ամռանը, և նրանք կհեռանան անվճար։
Ինչ վերաբերում է Գրիլիշին, ապա անգլիացին գործող պայմանագիր ունի «Սիթիի» հետ մինչև 2027 թվականը, բայց չի մտնում ակումբի ծրագրերի մեջ: