Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ է վնասվածքից ապաքինմանը:
Ինչպես հայտնում է Diario Sport-ի լրագրող Տոնի Խուանմարտին, գերմանացի դարպասապահն այսօր մարզման մի մասն անցկացրել է Բարսելոնայի ընդհանուր խմբի հետ։
Կատալոնական թիմի դարպասապահը ծնկի վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի վերջից։ Նրան վիրահատել են։
32-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 6 խաղ։