Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիի»՝ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու մասին:
1/4 եզրափակիչում «քաղաքաբնակները» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել են «Բորնմուտին»:
«7 անգամ անընդմեջ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչում. ներեցեք, որ դա ասում եմ, բայց սա արտասովոր ձեռքբերում է:
Ես ընդմիջման ժամանակ ասացի. «հանդիպումը ձեր ձեռքերում է, շարունակեք նույն ոգով»: Իսկ հետո Նիկո Օ’Ռայլիի դուրս գալն իսկապես, իսկապես մեծ ազդեցություն ունեցավ: Բայց ոչ միայն նրա՝ բոլորի: Ես շատ, շատ ուրախ եմ կրկին դուրս գալ Գավաթի կիսաեզրափակիչ», — ասել է «Ման Սիթի»-ի գլխավոր մարզիչը հանդիպումից հետո: