Արգենտինացի հարձակվող և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին MLS-ի խաղում իր գոլը նվիրել է սերբ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչին՝ գոլը տոնելիս նմանակելով Նովակի ֆորհենդ հարվածը։
Ջոկովիչը սոցցանցերի իր էջում վերահրապարակել է Լիոնել Մեսսիի՝ գոլը տոնելու տեսանյութը՝ թողնելով երեք էմոջի՝ աստղերով աչքերով։
Lionel Messi dedicates his Goal to Djokovic by celebrating like Djokovic’s forehand shot! 😍
— MC (@CrewsMat10) March 30, 2025
Հանդիպումն ավարտվել է «Ինտեր Մայամիի» հաղթանակով 2:1 հաշվով: Հատկանշական է, որ Մեսսին գոլ է խփել խաղադաշտ մտնելուց ընդամենը երկու րոպե անց։ Արգենտինացին խաղը սկսել է պահեստայինների նստարանից ու փոխարինման մտել հանդիպման 55-րդ րոպեին, իսկ 57-ին դարձել է գոլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:
Վերջերս Մեսսին Մայամիում ներկա էր եղել Ջոկովիչի՝ Մասթերսի կիսաեզրափակչի խաղին: