Ամերիկայի գործող չեմպիոն Արգենտինայի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականների հանդիպման՝ Ֆինալիսիմայի անցկացման ժամկետի վերաբերյալ դեռ հստակ տեղեկություն չկա:
Ըստ El Gráfico-ի՝ պաշտոնական մանրամասներ դեռ չկան, սակայն ամենահավանական ժամկետը համարվում է հաջորդ տարվա մարտը։
Այս անգամ ձևաչափը կմնա նույնը, սակայն անցկացման վայրը դեռ քննարկման փուլում է։ Միացյալ Նահանգները առաջատար թեկնածու է կոմերցիոն և օրացուցային պատճառներով. այն կհյուրընկալի նաև 2025 թվականի ակումբային Աշխարհի առաջնությունը , նաև հաջորդ տարվա Աշխարհի առաջնությունը, ինչն ԱՄՆ-ն դարձնում է համաշխարհային ֆուտբոլի կենտրոն:
Սակայն հետաքրքրություն է ցուցաբերվում նաև Եվրոպայում։ Լոնդոնը (որտեղ անցկացվել է նախորդ Ֆինալիսիման), Բեռլինը և Հռոմը այն քաղաքների թվում են, որոնք կարող են հավակնել չեմպիոնների հանդիպումն անցկացնելու համար: Վայրի ընտրությունը կախված կլինի ՈՒԵՖԱ-ի, ԿՈՆՄԵԲՈԼ-ի և տեղի ֆեդերացիաների միջև պայմանավորվածություններից: