«Չելսին» բանակցություններ է սկսել Բիլբաոյի «Աթլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ, հայտնում է TEAMtalk-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը պարունակում է կետ, որը ներառում է 58 միլիոն եվրոյի կլաուսուլա:
Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, «Չելսի» տեղափոխությունը կարող է տեղի ունենալ, եթե լոնդոնյան ակումբը հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի, քանի որ Ուիլյամսը ձգտում է հանդես գալ ամենահեղինակավոր մրցաշարերում։
Ուիլյամսի գործող պայմանագիրը ներկայից ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։