Արգենտինայից 1։4 հաշվով կրած ծանր պարտությունը խորացրել է Բրազիլիայի հավաքականի ճգնաժամը և կասկածի տակ է դրել գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորի հետագա աշխատանքը։
Ինչպես հաղորդում են Globo Esporte-ը, մասնագետի հեռացումը գրեթե անխուսափելի է։ Սակայն Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) սպասում է՝ նախապես փոխարինողին գտնելու, որպեսզի պաշտոնապես հայտարարի Դորիվալի հեռացման մասին։
Ըստ աղբյուրների՝ CBF-ի նախագահի՝ Էդնալդո Ռոդրիգեսի առաջնահերթ թեկնածուն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին է։ Սակայն, եթե Անչելոտտին մերժի առաջարկը, արդեն քննարկվում է «Պլան Բ» տարբերակը՝ պորտուգալացի Ժորժե Ժեզուսը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Կահե Մոտան, Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան արդեն սկսել է բանակցությունները Ժեզուսի հետ, որը ներկայումս աշխատում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալում»։ Կազմակերպությունը ցանկանում է մինչև հունիսին նախատեսված ՖԻՖԱ-ի միջազգային պատուհանը լուծել գլխավոր մարզչի հարցը։
Պորտուգալացի մասնագետի լավ տեղեկացվածությույնը բրազիլական ֆուտբոլի վերաբերյալ, ինչպես նաև նրա պայմանագրի հնարավոր խզման տարբերակը դարձնում են Ժորժե Ժեզուսին իրատեսական թեկնածու։