ՀՖՖ Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի «Լեռնային Արցախ» — «Փյունիկ» պատասխան հանդիպման անցկացման վայրը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ապրիլի 1-ին Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում նշանակված հանդիպումը տեղափոխվել է Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտ։ Հանդիպման սկիզբը՝ ժամը 16:00-ին:
Թիմերի միջև կայացած առաջին խաղում «նռնագույնները» մրցակցի նկատմամբ առավելության էին հասել 7։2 հաշվով։