«Նյուքասլ Յունայթեդը» կարող է դիմել «Ֆիորենտինային» Մոյզե Քինի տրանսֆերի համար, եթե հիմնական հարձակվող Ալեքսանդր Իսակը հեռանա:
Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Աղբյուրը մանրամասնում է, որ իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրում կա 52 միլիոն եվրոյի կլաուսուլա, որը «կաչաղակների» ղեկավարությունը կարող է ակտիվացնել, եթե Իսակը հեռանա թիմից։
25-ամյա Քինը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 20 գոլ է խփել «Ֆիորենտինայի» կազմում: