Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 14-րդ տուրի Արգենտինա – Բրազիլիա խաղում «ալբիսելեստեի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կոշտ ձևով վիրավորել է «սելեսաոյի» պաշտպան Լեո Օրտիսին։
«Չելսիի» կիսապաշտպանը խաղային դրվագներից մեկի ժամանակ մոտեցել է Օրտիսին և ասել․
«Դու էշի մեկն ես, անբարոականի որդի, դու էշ ես և երբեք չես դադարի այդպիսինը լինելուց»։
Հիշեցնենք, որ Արգենտինայի ընտրանին դարձել է Հարավային Ամերիկայի առաջին հավաքականը, որը պաշտոնապես իրավունք է ստացել մասնակցելու 2026 թվականի աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Լիոնել Սկալոնիի թիմը 14 խաղից հետո ունի 31 միավոր։ Նույնքան խաղից հետո Բրազիլիան 21 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։