Մյունխենի «Բավարիան» ևս մեկ լուրջ կորուստ ունի Չեմպիոնների լիգայի խաղարկության Միլանի «Ինտերի» դեմ կայանալիք քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ։
Bayern & Germany-ի հաղորդմամբ՝ մյունխենցիների ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոյի մոտ հայտնաբերվել է ձախ ծնկի աճարային վնասվածք։ Նշվում է, որ խաղացողի վերականգնման համար կպահանջվի առնվազն 3 ամիս։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մյունխենյան գրանդի կազմում ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել թիմի կանադացի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, իսկ պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 16-ին։