Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ. մրցաշրջանի 24-րդ տուրում առաջնության հետնապահ «Գանձասարը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ (1:1):
Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց հյուրերի կամերունցի հարձակվող Բերտրանդ Մանին՝ գրավելով նախկին թիմի դարպասը գրեթե կիսադաշտից։ Տանտերերի պատասխան գոլը 90+8-րդ րոպեին հեղինակեց Քրիստոֆեր Բոնիֆեյսը։ «Գանձասարը» հանդիպումը ավարտեց 10 հոգով՝ 90+9-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց պաշտպան Ուսաման Ֆայեն։
Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակած միավորների քանակը հասցրեց 3-ի և շարունակում է ընթանալ վերջին՝ 11-րդ հորիզոնականում։ «Արարատ» 20 միավորով 8-րդն է։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․