«Սյունիք» է տեղափոխվել երիտասարդ դարպասապահ Հովհաննես Սուքիասյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
19-ամյա ֆուտբոլիստը մանկապատանեկան դպրոցի մի մասն անցկացրել է Մոսկվայի «Դինամոյի» ակադեմիայում, այնուհետև հանդես է եկել Փյունիկ Մ18, ԲԿՄԱ և «Նոա-2» թիմերում։