Երևանի ձիասպորտի կենտրոնում անցկացվել է Հովիկ Հայրապետյանի անվան փոխանցիկ հուշագավաթի 22 — րդ մրցաշարը և մարզաձևի համապետական ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:
Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի, «Սիլ», «Արա և Այծեմնիկ» ակումբների պատվիրակներից արգելքները բոլորից հաջող հաղթահարել է «Սիլ» ակումբի ներկայացուցիչ Ալբերտ Սուքիասյանը: Նա իր «Լոգիկա» նժույգով ճանաչվել է լավագույնը:
ՀՁՖ գավաթի խաղարկությունում առաջին տեղը գրավել է Հ. Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի հեծյալ Դավիթ Խալաթյանը: