L’Équipe թերթը տվյալներ է հրապարակել Լիգա 1-ի ֆուտբոլիստների ամենաբարձր աշխատավարձերի մասին (մինչև հարկերի վճարումը):
Պարբերականի տեղեկություններով՝ առաջին 12 տեղերը զբաղեցրել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստները, որոնց թվում առաջատարը Ուսման Դեմբելեն է՝ ամսական 1,5 մլն եվրո աշխատավարձով։
Փարիզի վրացի նորեկ Խվիչա Կվարացխելիան զբաղեցրել է 6-րդ տեղը՝ այն կիսելով Վիտինյայի հետ (900 հազար եվրո):
Ըստ պարբերականի՝ Ալեքսանդր Գոլովինը ստանում է 320 հազար եվրո և զբաղեցնում է 29-րդ հորիզոնականը, սակայն «Մոնակոյում» արտասահմանցի ֆուտբոլիստները եկամտահարկ չեն վճարում։ Նշվում է, որ նա կարող էր հայտնվել լավագույն 10-յակում, եթե վարկանիշը հիմնված լիներ «մաքուր» եկամուտների վրա՝ բոլոր հարկերը վճարելուց հետո:
Լիգա 1-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը.
1. Ուսման Դեմբելե (ՊՍԺ)՝ 1,5 միլիոն եվրո,
2. Մարկինյոս (ՊՍԺ) – 1,12 մլն եվրո,
3. Լուկաս Էրնանդես (ՊՍԺ) – 1,1 մլն եվրո,
4-5. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ) — 950,000 եվրո,
4-5. Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ) — 950,000 եվրո,
6-7. Վիտինյա (ՊՍԺ) – 900.000 եվրո,
6-7. Խվիչա Կվարացխելյա (ՊՍԺ) — 900.000 եվրո,
8. Ջանլուիջի Դոննարումմա (ՊՍԺ) – 849 500 եվրո,
9. Նունո Մենդեշ (ՊՍԺ) – 800.000 եվրո,
10. Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ) – 640.000 եվրո: