Դիեգո Արմանդո Մարադոնա-կրտսերը՝ լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին, հայտարարել է, որ հոր մահվան մեղավորները բժիշկներն են:
«Ամենացավալին այն է, որ նրան սպանեցին։ Դա ակնհայտ է։ Նրանք պատշաճ չեն բուժել նրան և ոչինչ չեն արել փրկելու համար։ Եթե ամեն ինչ ճիշտ անեին, նա կարող էր հիմա այստեղ լինել»,- ասել է նա El Chiringuito-ի եթերում:
Դիեգո Մարադոնան մահացել է 2020թ․-ի նոյեմբերին՝ 60 տարեկանում, սրտի կանգի պատճառով: Նրա մահվան գործով մեղադրվում են հինգ բժիշկ և երեք բուժքույր՝ անփութության և անզգուշությամբ սպանության համար: Նրանց սպառնում է 8-25 տարվա ազատազրկում: