Կատալոնական «Բարսելոնան» մարտի 27-ին կմրցի «Օսասունայի» հետ Լա Լիգայի 27-րդ տուրի հետաձգված խաղում, սակայն թիմին չեն օգնի Ռաֆինյան և Ռոնալդ Արաուխոն։
Գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտնել է, որ ֆուտբոլիստները հանգստի կարիք ունեն, քանի որ նրանք մասնակցել են աշխարհի առաջնության որակավորման խաղերին և երկար ճանապարհ են անցել Հարավային Ամերիկայից։
Հատկանշական է, որ Ֆլիկը բացասաբար է արձագանքել հանդիպման նոր ժամկետին, քանի որ այն նշանակվել է անմիջապես միջազգային դադարի ավարտից հետո։ «Օսասունան» նույնպես բողոքարկել է այս որոշումը։