Աշխարհի 2026 թվականի առաջնության Հարավամերիկյան ընտրական մրցաշարի 14-րդ տուրում Բոլիվիայի հավաքականն այսօր սեփական հարկի տակ ընդունել է Ուրուգվային և ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտել հանդիպումը:
Այս արդյունքը նշանակում է, որ Արգենտինայի հավաքականը հաստատ չի նահանջի ԿՈՆՄԵԲՈԼ գոտու մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղից։ Դա նշանակում է, որ Արգենտինային ընտրանին ժամանակից շուտ ԱԱ-ին մասնակցելու իրավունք է նվաճել: Լիոնել Մեսսին և ընկերները կպաշտպանեն աշխարհի չեմպիոնի տիտղոսը 2026 թվականի ամռանը:
Արգենտինայի հավաքականը 14-րդ տուրի իր հանդիպումը կանցկացնի ժամը 04:00-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Բրազիլիային: Այդ ժամին կկայանան նաև հետևյալ հանդիպումները՝
Կոլումբիա-Պարագվայ
Վենեսուելա-Պերու
Չիլի-Էկվադոր