Բելառուսի հավաքականն այսօր ընկերական հանդիպում է անցկացրել է Ադրբեջանի հավաքականի հետ և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն արտագնա խաղում:
59-րդ րոպեին հաշիվը բացել է Բելառուսի հավաքականի կիսապաշտպան Պավել Զաբելինը։ 78-րդ րոպեին հյուրերի առավելությունն ամրապնդել է կիսապաշտպան Նիկիտա Դեմչենկոն։
Օրեր առաջ Բելառուսի հավաքականն ընկերական խաղում 5։0 հաշվով հաղթել է Տաջիկստանին, իսկ Ադրբեջանը պարտվել էր Հաիթիին (0:3):