Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր, որը կանցկացվի 2026 թվականի ամռանը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Այսօր՝ մարտի 25-ին, Իրանը ոչ-ոքի է խաղացել Ուզբեկստանի հետ (2:2) և ապահովել է իր մասնակցութունն աշխարհի առաջնությունում։ Նախկինում աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակցության իրավունք էին ստացել տանտերերը՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան, ինչպես նաև Ճապոնիան ու Նոր Զելանդիան։
Աշխարհի 2026 թվականի առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի 48 հավաքական։