Ղրղզստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության Ասիայի ընտրական փուլի՝ Կատարի հետ տնային խաղում: Հանդիպումն ավարտվել է ղրղզ ֆուտբոլիստների՝ 3:1 հաշվով հաղթանակով:
Ռուսաստանցի մարզիչ Մաքսիմ Լիսիցինի թիմը Աշխարհի առաջնության ընտրական փուլում ընդհատել է 3-խաղյա պարտությունների շարքը:
Այսպիսով, Ղրղզստանի հավաքականի ֆուտբոլիստները անցկացրած ութ խաղում կրել են 6 պարտություն և տարել երկու հաղթանակ. թիմն այժմ 6 միավորով զբաղեցնում է 2026 թվականի աշխարհի առաջնության Ասիայի որակավորման A խմբի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։
Կատարի թիմը 10 միավորով գտնվում է չորրորդ տեղում։