Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը հայտարարել է, որ մտադիր է շարունակել պայքարը մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում տեղ գտնելու համար:
Կիրակի օրը 20-ամյա կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2026-ի ընտրական փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում (3:0):
«Ռեալն» ինձ ծրագիր է տվել, և ես դեռ հավատում եմ դրան։ Վստահ եմ, որ այստեղ հաջողության կհասնեմ։ Ես նույնիսկ ինձ տուն եմ գնել Մադրիդում։ Ես շատ քրտնաջան աշխատում եմ և միշտ պատրաստ եմ խաղալու, ինչպես կարելի է տեսնել Հունգարիայի դեմ խաղում (3:0):
Ես սիրում եմ «Ռեալի» երկրպագուներին. նրանց աջակցությունն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Ես շատ շնորհակալ եմ նրանց։ Ես միացա «Ռեալին»՝ խաղալու և թիմի կարևոր մասնիկը դառնալու համար։ Չեմ դադարի պայքարել, քանի դեռ չեմ հասել իմ նպատակին»,- Գյուլերի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում խփել է երեք գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում: