«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսը լիովին ապաքինվել է մկանային վնասվածքից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ այսօր 33-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզվել «կապտանռնագույնների» ընդհանուր խմբի հետ։ Այսպիսով իսպանացին պատրաստ կլինի մասնակցել Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Օսասունայի» դեմ հանդիպմանը։
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Բարսելոնա» — «Օսասունա» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ մարտի 28-ին, Երևանի ժամանոկով 00։00-ին։