UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Instagram-յան իր էջում խորհրդավոր հրապարակում է կատարել։
Ծառուկյանը տեղադրել է մի քանի մարզումային լուսանկար՝ կից գրելով․
«Կարևոր նորություն՝ շուտով», ինչը, ամենայն հավանականությամբ, ակնարկ է առաջիկա մենամարտի վերաբերյալ։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը պետք է մենամարտեր UFC-ի չեմպիոնական գոտու համար՝ մրցելով Իսլամ Մախաչևի դեմ, սակայն մեջքի վնասվածքի պատճառով դուրս մնաց պայքարից։