Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա հարձակվողը լրջորեն դիտարկում է Անգլիա վերադառնալու տարբերակը։ Նշվում է, որ Քեյնին ձեռքբերելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է, բայց շատ բան կախված «Բավարիայի» դիրքորոշումից, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:
Ընդգծվում է, որ Պրեմիեր լիգա վերադառնալու Քեյնի ցանկությունը կապված է կարիերան հայրենիքում ավարտելու նրա ծրագրի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 32 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը անգլիացի գոլահարի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։