«Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր է ապագայում վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը որոշել է իր խաղային կարիերան ավարտելուց հետո պաշտոն զբաղեցնել «արքայական» ակումբում։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ դեր է ստանձնելու նախկին ակումբում «սերուցքայինների» լեգենդը։
Բենզեման այս տարվա դեկտեմբերի կդառնա 38 տարեկան։ Նրա պայմանագրի ժամկետը սաուդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Թեև հարձակվողը դեռ չի հայտարարել կարիերան ավարտելու մասին, նա արդեն ակնարկել է «Ռեալ» հնարավոր վերադարձի վերաբերյալ։
Կարիմ Բենզեման «Ռեալի» կազմում հանդես է եկել 2009-2023 թվականներին։ Մադրիդյան գրանդի կազմում նա անցկացրել է 648 հանդիպում՝ դառնալով 354 գոլի հեղինակ։