Միլանի «Ինտերի» 48-ամյա գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստացել է Panchina d’Oro մրցանակը՝ որպես անցած մրցաշրջանի լավագույն մասնագետ։ Այս մասին հայտնում է լրագրող Դանիել Մարին։
Panchina d’oro-ն ամենամյա մրցանակ է, որը տրվում է Ա Սերիայի լավագույն մարզիչներին։ Քվեարկությանը մասնակցում են մարզիչները։
Անցած մրցաշրջանում «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն՝ 19 միավորով գերազանցելով զկբունքային մրցակից «Միլանին»:
Սիմոնե Ինձագին ստացել է 26 ձայն։ Երկրորդ տեղում է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին, իսկ երրորդը` «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալանոն: