Իտալական «Միլանի» և Վրաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, իսկ այժմ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն անդրադարձել է Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումից հետո (6:1) վրացի երկրպագուների կողմից կատարված անկարգություններին։
«Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև։ Տեղի ունեցածը չի նշանակում, որ ժողովուրդների միջև լարվածություն կա։ Այս միջադեպը չի ազդի հայերի և վրացիների հարաբերությունների վրա»,- Կալաձեի խոսքերն է մեջբերում sputnik-georgia-ն։
Ավելի վաղ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լևան Կոբիաշվիլին դատապարտել էր կատարվածը և նշել, որ ՈՒԵՖԱ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հայ երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։