ՈւԵՖԱ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչում Իսպանիայի հավաքականը «Մեստալյա» մարզադաշտում ընդունեց Նիդեռլանդների ընտրանուն։
Խաղի հիմնական ժամանակի ընթացքում դուբլ ձևակերպեց տանտերերի հարձակվող Միկել Օյարսաբալը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկան Մեմֆիս Դեպայը և Յան Մատսենը։
Լրացուցիչ ժամանակի 103-րդ րոպեին գոլ խփեց Լամին Յամալը, իսկ 109-րդ րոպեին 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Խավի Սիմոնսը՝ երկու խաղերի արդյունքում գրանցված հաշիվը դարձնելով 5:5:
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեցին «կարմիր ֆուրիայի» ֆուտբոլիստները։ Հարվածաշարում դիպուկ չէին Նոա Լանգը, Լամին Յամալը և Դոնիել Մալենը։
Այսպիսով, կիսաեզրափակիչ է դուրս գալիս Իսպանիայի ընտրանին։
Հիմնական և լրացուցիչ ժամանակ
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար