Լոնդոնի «Տոտենհեմը» բարդ մրցաշրջան է անցկացնում, իսկ թիմի երկրպագուներն ակնհայտորեն հիասթափված են արդյունքներից։ Թիմն ուժեղացնելու և հաջորդ մրցաշրջանում ավելի լավ արդյունքների հասնելու համար ակումբը նախատեսում է այս ամառ մի քանի կարևոր տրանսֆերներ իրականացնել։
Ակումբն արդեն սկսել է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, լոնդոնցիները լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի նկատմամբ։ 27-ամյա ֆրանսիացին հիանալի մրցաշրջան է անցկացնում Իտալիայում և միլանյան ակումբի հետ մոտ է երկրորդ անընդմեջ չեմպիոնական տիտղոսին:
Հիշենք՝ ֆուտբոլիստի պայմանագրում «ներաձուրիների» հետ նախատեսված է 85 միլիոն եվրո տրանսֆերի փոխհատուցման կետ, և հավանականություն կա, որ նա այս ամառ կհեռանա ակումբից։
Ընթացիկ մրցաշրջանում Թյուրամն Ա Սերիայի 28 հանդիպմանը դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։