FAF երկրպագուական շարժումը հայտարարություն է տարածել Ազգերի լիգայի խաղարկութան անցումային փլեյ-օֆֆի Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպմանը ընդառաջ։
«Թբիլիսի մեկնող հարգելի երկրպագուներ, Վրաստան – Հայաստան խաղին ընդառաջ երկրպագուների երթը կմեկնարկի Tsereteli մետրոյի կայարանի հարակից հրապարակից։
Հավաքվում ենք մարտի 23-ին, ժամը 15:00-ից, երթը կմեկնարկի 16:00-ին՝ քաղաքային իշխանության հետ նախապես համաձայնեցված երթուղով։
Ձեզ հետ ունեցեք եռագույն դրոշներ և հավաքականի ատրիբուտիկա։
Կազմակերպված աջակցենք մեր հավաքականին Թբիլիսիում։ Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում», – նշված է հայտարարությունում։
Նշենք, որ FAF-ականների առաջին խումբն արդեն ուղևորվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։
Հիշեցնենք, որ Վրաստան – Հայաստան պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։ Հավաքականների միջև կայացած առաջին խաղում Վրաստանի ընտրանին 3:0 հաշվով առավելության էր հասել Հայաստանի հավաքականի նկատմամբ։