ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի ընտրանին Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Վրաստանի հավաքականին։
Այսօր՝ մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի և թիմի կիսապաշտպան Արթուր Սերոբյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում այսօր՝ ժամը 17:00-ին։
Մամուլի ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի մարզումը, որի մեկնարկը նախատեսված է 17:30-ին։