Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մեծաքանակ թիմով` 37 մարզիկով, 16 օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում։
Բռնցքամարտիկների հետ է նաև Հայաստանի հավաքականների համակարգող մարզիչ Ալեքսանդր Լյուկանովը։
Այս հավաքով մեր բռնցքամարտիկները պատրաստվում են ապրիլին Երևանում կայանալիք միջազգային մրցաշարին։