Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Յուրա Մելիքյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել ղազախական «Բարսի Ատիրաու» ակումբում։ Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:
«Բարսի Ատիրաուն» Լատվիայում անցկացվող միջազգային մրցաշարի շրջանակում մրցել է լատվիական «Բերտանու Վալմիեռասի» հետ։
Հանդիպումն ավարտվել է 75:90 հաշվով՝ հօգուտ «Բերտանու Վալմիեռասի»։
Յուրա Մելիքյանը վաստակել է 11 միավոր և կատարել 14 ռեբաունդ։