Մադրիդի «Ռեալը» և Վինիսիուս Ժունիորը շարունակում են քննարկել պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը։
Ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, նոր համաձայնագիրը կներառի հատուկ կետ, որի շնորհիվ բրազիլացուն կարող են գնել Սաուդյան Արաբիայի ակումբները։ Աղբյուրի համաձայն՝ պայմանագիրը կներառի 300 միլիոն եվրոյի գնման տարբերակ, որը սաուդցիները կկարողանան ակտիվացնել 2025, 2026 և 2027 թվականներին։
Նշվում է, որ նման գինը ոսկե միջին է «սերուցքայինների» համար․ մի կողմից Մադրիդի «Ռեալը» պաշտպանում է սպորտային նախագիծը, իսկ մյուս կողմից՝ երաշխավորում է լավ փոխհատուցում Վինիսիուսի կորստի դեպքում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «արքայական» ակումբի կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։