Այսօր Նոր Զելանդիայում Օվկիանիայի գոտում անցկացվեցին ԱԱ-ի որակավորման կիսաեզրափակիչ հանդիպումները։
Որոշվեցին այն թիմերը, որոնք միմյանց կհանդիպեն Աշխարհի առաջնության ուղեգիր ձեռք բերելու համար։
Առաջին հանդիպմանը Նոր Կալեդոնիայի հավաքականը հանդիպեց Թաիթիի հետ և կարողացավ հաղթել 3-0 հաշվով։ Երկրորդ հանդիպամմ ավելի քիչ ինտրիգ կար. Նոր Զելանդիան հեշտությամբ հաղթեց Ֆիջիին 7-0 հաշվով՝ ընդմիջումից առաջ խփելով չորս գնդակ:
Նոր Զելանդիա — Նոր Կալեդոնիա վճռորոշ հանդիպումը կկայանա մարտի 24-ին Օքլենդում։
Աշխարհի գավաթի մրցաշարի ընդլայնման պատճառով Օվկիանիան պատմության մեջ առաջին անգամ ունի մեկ ուղիղ ուղեգիր դեպի մրցաշար: