Իսպանական «Բետիս» ակումբը հատուկ մարզաշապիկ է թողարկել՝ նվիրված ճապոնական անիմեների ամենահայտնի հերոսներից մեկին՝ Նարուտոյին։
90-ականների վերջի այս հայտնի կերպարը ստեղծվել է Մասաշի Կիշիմոտոյի կողմից և անհավանական ճանաչելի է դարձել ամբողջ աշխարհում։
Մարզաշապիկի թողարկումը համընկնում է իսպանական ակումբի՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող «Ռեալ Բետիս շաբաթ» միջոցառմանը:
Շապիկները կթողարկվեն սահմանափակ քանակությամբ: