ՈւԵՖԱ Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի առաջին հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ Վրաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլն ամփոփել է Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը։
«Լոչոշվիլիի վնասվածքը լուրջ չէ, բայց պատասխան խաղում, հավանաբար, նրան չենք խաղացնի։ Նա վերջին շրջանում լավ մարզավիճակում էր։ Մենք վերլուծել էինք Հայաստանի խաղը և գիտեինք, որ Միկաուտաձեն ազատ տարածություններ կունենա։ Նա օգտվեց դրանից և լավ խաղաց։
Աշնանը դժվար սկիզբ ունեինք, բայց այսօր կենտրոնացանք փոփոխությունների և կարգապահության վրա։ Գոլային պահերի իրացումը մեզ վստահություն տվեց, իսկ մրցակիցը կոտրվեց։ Կաշիայի բացակայությունը լավ հնարավորություն էր նորամուծությունների համար»,- նշել է ֆրանսիացի մասնագետը։
Պատասխան հանդիպումը մարտի 23-ին է՝ Թբիլիսիում։