«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»: «Ներքնակագործները» դեմ չեն են ձեռք բերել աստղային ֆուտբոլիստին անվճար, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։
Կևինը մանչեսթերյան գրանդում է հանդես գալիս 2015 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։