«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը Ջեյդոն Սանչոյի ապագայի հարցում որոշիչ գործոն կլինի, եթե նա վերադառնա թիմ։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիացի վինգերին, որին վարձակալել է «Չելսին», լոնդոնյան ակումբը պետք է գներ, եթե թիմը զբաղեցներ Պրեմիեր լիգայի 14-րդ տեղից բարձր հորիզոնական: Սակայն «Չելսին» չի ցանկանում Սանչոյի հետ լիարժեք պայմանագիր կնքել և նույնիսկ պատրաստ է տուգանք վճարել մանկունիանցիներին պայմանավորվածությունը խախտելու համար։ Եթե նման բան տեղի ունենա, խաղացողի ճակատագիրը կորոշի «կարմիր սատանաների» ներկայիս մարզիչը։
Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։