Մարտի 20-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը։
Վրաստանի հավաքականի ավագ Օթար Կիտեիշվիլին խոսել է վաղը կայանալիք հանդիպման մասին․
«Հայ ֆուտբոլիստները միշտ սրտով են հանդես գալիս, ներդնում են բոլոր ուժերը։ Կարծում եմ՝ վաղը բարդ հանդիպում կլինի։
Մրցակիցը, հավանաբար, լավ կպաշտպանվի և արագ կհակագրոհի: Մենք հստակ չգիտենք, թե նրանք ինչպես հանդես կգան, միգուցե մեզ վրա բարձր ճնշում գործադրեն։ Առաջին հերթին մենք պետք է կենտրոնանանք մեր ելույթների վրա»,- ասել է Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի ժամանակ։