Հայաստանի ազգային հավաքականում այս պահին հանդես եկող ֆուտբոլիստներից 7-ը «Ուրարտուի» ակադեմիայի սաներ են՝ ամենաշատը բոլոր թիմերից։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Մենք հպարտ ենք, որ մեր ակումբի սաները շարունակում են բարձր մակարդակով ներկայացնել Հայաստանը և աջակցել ազգային հավաքականին՝ նոր հաղթանակներ գրանցելու ճանապարհին։
Հ․Գ․ Իվուն չի համարվում մեր ակադեմիայի սան, բայց մենք նրանք համարում ենք ակումբի լիարժեք մասնիկ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։