Վրաստանի ազգային հավաքականը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջից:
«Ողջույններ Երևանից»,- Զվարթնոց օդանավակայանից հրապարակված տեսանյութին կից գրել է ՎՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Երևան է ժամանել նաև Վրաստանի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Խվիչա Կվարացխելիան, որը, սակայն, մարտի 20-ին կայանալիք խաղը բաց է թողնելու: Վրաստանի հավաքականի առաջատարը երկրորդ դեղին քարտն էր ստացել Չեխիայի հետ կայացած նախորդ խաղում, ինչի պատճառով ստիպված կլինի բաց թողնել Հայաստանի հավաքականի հետ դիմակայության առաջին խաղը։
Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: