Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանին անվան Հանրապետական մարզադաշտում կկայանա Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆի Հայաստան – Վրաստան հանդիպումը:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ մարզադաշտում բուռն աջակցություն ապահովելու համար հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների աթոռների վրա դրված կլինեն եռագույն դրոշի համապատասխան գույնի թղթեր, որոնք պետք է պարզել ՀՀ օրհներգի ժամանակ՝ ամբողջ մարզադաշտում ստանալով եռագույն պատկեր:
«Աթոռներին կլինեն նաև եռագույն դրոշներ, որոնք ևս պետք է օգտագործվեն հանդիպման ընթացքում: Միասին ապահովենք մեր թիմի բուռն աջակցությունը»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:
Հայաստան-Վրաստան առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 20-ին, և կմեկնարկի ժամը 21:00-ին: