«Չելսիի» դարպասապահ Ռոբերտ Սանչեսը խոսել է Անգլիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում կրած պարտության մասին (0:1).
«Մենք զրուցել ենք հանդերձարանում և գիտենք, որ մնացել է ինը խաղ: Մենք հասկանում ենք, որ պարտվել ենք, և պետք է հաշտվել դրա հետ, բայց պետք է շարունակել կատարելագործվել և փորձել անել ամեն ինչ հնարավորինս շատ միավորներ վաստակելու համար։ Մենք ամեն խաղում կտանք կներդնենք մեր առավելագույնը և հուսով ենք, որ կհաղթենք յուրաքանչյուր խաղում: Եթե մենք չավարտենք լավագույն քառյակում, թիմում բոլորը շատ հիասթափված կլինեն։
Մենք վշտացած ենք, քանի որ զգում էինք, որ ավելիին ենք արժանի: Մենք զգում էինք, որ իսկապես լավ խաղ ցուցադրեցինք, բայց եթե ինչ-որ բան պետք է ասեմ, միգուցե առաջին 20 րոպեներին մենք կարող էինք մի փոքր ավելի լավ գործել: Դա միակ բանն է, բայց ես ցավում եմ տղաների համար, քանի որ նրանք իսկապես լավ խաղացին»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը։
«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում չորրորդն է։ Թիմը 29 խաղում վաստակել է 49 միավոր։