«Բարսելոնան» հիանալի մրցաշրջան է անցկացնում, և թիմը կարող է ձգտել թրեբլին, այսինքն՝ հաղթել Լա Լիգան, Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան:
Այս ֆոնին կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պահանջել է, որ ֆուտբոլիստները «մոտ լինեն իրականությանը»։
Գերմանացին խոսել է թիմի հետ և հասկացրել, որ հաղթանակները ձեռք են բերվում միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ, գրում է AS-ը։
Ֆլիկը նաև ֆուտբոլիստներին խնդրել է զգույշ լինել իրենց հայտարարություններում: Մարզիչը հասկացրել է, որ չափազանց վստահությունը կարող է օգտակար չլինել թիմին: