«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է իր ապագան։ Դանիացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։
«Իմ ապագա՞ն.․․ Ես շատ չեմ մտածել այդ մասին։
Սկզբունքը նույնն է, ինչ նախորդ անգամ՝ պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, այնպես որ ես պատրաստ եմ նոր տարբերակների։
Ինձ մոտ ամեն ինչ լավ է, բայց դեռ որոշումներ չեմ կայացրել: Ես անելիքների ցուցակ չունեմ: Ես իրերն ընդունում եմ այնպես, ինչպես կան, և որոշում եմ, թե որն է լավագույնն ինձ և իմ ընտանիքի համար»,- ասել է Էրիկսենը Tipsbladet-ին։