ՈՒԵՖԱ-ի գործընկեր CAFE — Centre for Access to Football in Europe -ի կազմակերպության թվով 13-րդ #totalaccess Week of Action համաեվրոպական միջոցառումների շրջանակում հաշմանդամություն ունեցող երկրպագուները, կազմակերպության ներկայացուցիչ, ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ Գոհար Նավասարդյանի նախաձեռնությամբ հյուրընկալվեցին Ֆուտբոլի ակադեմիայում և ներկա գտնվեցին ազգային հավաքականի մարզմանը:
View this post on Instagram
ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց ստորագրություններով մարզաշապիկներ են նվիրել երկրպագուներին և լուսանկարվել են նրանց հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2024/2025 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլի՝ Վրաստանի հավաքականի հետ առաջիկա հանդիպմանը: Առաջին խաղը կկայանա մարտի 20-ին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Թբիլիսիում: